ՄԵԿ ԿԵՐՊԱՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ «ՍՊԱՆԵԼ ՓՐԿՉԻՆ» ՎԻՊԱԿՈՒՄ

##article.authors##

  • ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ASPU

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i43.14

Հիմնաբառեր-:

Գուրգեն Խանջյան, «Սպանել Փրկչին», վիպակ, պատում, կերպար, Չունակ, հեթանոսություն, քրիստոնեություն, տեսանկյուն, ներքին կենտրոնացում

Վերացական

Հոդվածում ուսումնասիրված է Գուրգեն Խանջյանի  «Սպանել Փրկչին» վիպակի պատումի կերպը: Կառուցվածքաբանական մեթոդի օգնությամբ ներկայացրել ենք մեկ կերպարի տեսանկյան տեխնիկական առանձնահատկությունները: Դա պատումի այն եղանակն է, երբ հեղինակի պայմանական ամենագետությունը սահմանափակվում է մեկ կերպարի դիտանկյունով։ Հեղինակը տեսնում և պատմում է այնքան, որքան տեսնում է կերպարը։ Պատումի կերպը որոշակիորեն պայմանավորված է նաև գրական ստեղծագործության բովանդակությամբ և կերպարային տիպերով։

Վիպակի հիմնական կոնֆլիկտը հեթանոսական և քրիստոնեական աշխարհընկալումների միջև է։ Այն բազմիցս դրսևորվել է հայ և համաշխարհային գրականության մեջ։ Գ․ Խանջյանի մոտ այդ բախումը որոշակիորեն արդիականացված է և անցկացված անկախ Հայաստանի հասարակական-քաղաքական անցուդարձի բովով։ «Սպանել Փրկչին» վիպակը ներկայացնում է գլխավոր կերպար Չունակի՝ Փրկչին որոնելու գործողությունների շղթան։ Փրկչին սպանելու հրաման ստացած Չունակը հանդիպում է տարբեր մարդկանց, որոնք մեծ մասամբ թեական-ծաղրական հնչերանգով տեղեկություններ են հաղորդում Հիսուսի մասին։ Գործողությունների ողջ ընթացքում Փրկիչն այդպես էլ չի հայտնվում ընթերցողի տեսադաշտում։ Նա ամբողջությամբ տեղավորվում է բացակայող կերպարի պայմանաձևում։ Փրկչի՝ մշտապես քողարկված մնալը նպաստում է նրա կերպարի խորհրդավորությանը։ Այս ամենը գեղարվեստորեն ներկայացնելու համար Գ․ Խանջյանն ընտրել է մեկ կերպարի տեսանկյունը։ Ողջ վիպակում  պահպանված են այդ մեթոդի առանձնահատկությունները։ Արդյունքում ստացվել է անկաշկանդ և միասնական պատմություն, որը, մեթոդի հատկություններով պայմանավորված, ունի չլուսաբանված կողմեր, քիչ երևացող կամ ընդհանրապես չերևացող կերպարներ: Վերջիններս կազմում են վիպակի հետին՝ խորքային պլանը։ Վիպակը հեթանոսականի և քրիստոնեականի բախման նորովի արտահայտություն է։

Հղումներ

Bualo N. (1980). Iskusstvo zachistki. (Literary art). Erevan. sovetskij pisatel' izd.

Handzhyan G. (2020). Ubej Spasitelya, Isteriya. (Kill the Savior, Hysteria). Erevan. Antares izd.

Hechikyan G., Saribekyan O. (2019). Proyavleniya modernizma v armyanskoj literature HKH veka. (Manifestations of Modernism in Armenian Literature of the 20th Century). Erevan. Redaktirovat' pechatnoe izd.

Horenaci M. (1981). Armyanskaya istoriya. (Armenian history). Erevan. izd. EGU.

SHaruryan H. (2021). Romany ob Iisuse v literaturnyh parallelyah. (Novels about Jesus in literary parallels). Erevan. Armav izd.

Surmelyan L. Z. (2008). Prozaicheskaya tekhnika. razmer i bezumie. (Prose technique. size and madness). Erevan. NAN RA izd.

ZHenett Dzh. (1998). Nomera: Poeticheskie proizvedeniya v 2-h tomah. (Numbers: Poetic works in 2 volumes). tom 2. Moskva. izd. Sabashnikov.

Ներբեռնումներ

Հրապարակված

2022-08-24

Թողարկում

Բաժին

Articles