ԿՈՄԲԻՆԱՏՈՐԻԿԱՅԻ ՏԱՐՐԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

##article.authors##

  • ԱՆԺԵԼԱ ՄԻՆԱՍՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i46.138

Հիմնաբառեր-:

հանրակրթական դպրոց, մաթեմատիկա, կոմբինատորիկա, մեթոդիկա, ուսուցում

Վերացական

Հետազոտության օբյեկտը հանրակրթական դպրոցում կոմբինատորիկայի տարրերն են: Հոդվածի նպատակն է  կատարելագործել հանրակրթական դպրոցում կոմբինատորիկայի տարրերի  ուսուցման մեթոդական համակարգը:

Աշխատանքում քննարկված են հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում կոմբինատորիկայի տարրերի ուսուցման մեթոդական հարցերը, ինչպես նաև կոմբինատորիկայի տարրերի ուսուցման հիմնախնդիրները: Առանձնացվում և բնութագրվում  են հանրակրթական դպրոցում կոմբինատորիկայի տարրերի ուսուցման մեթոդական առանձնահատկությունները, դիտարկվում է մաթեմատիկայի դասընթացում դրանց դերը ուսուցման արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Ներկայացվում են կոմբինատորային բովանդակային նյութի դասավանդման մեթոդներ ու մեթոդական հնարներ, որոնք նախապես փորձարկվել են մեր դասավանդման գործընթացում: Հիմնավորվում է դրանց կիրառման հնարավորությունները և նպատակահարմարությունը՝ կապված աշակերտների տարիքային առանձնահատ­կութ­­յունների հետ:

Հանգամանորեն ներկայացվում է կոմբինատորիկայի առանձին թեմաների ուսուցման մեթոդական հանձնարարականներ: Յուրաքանչյուր թեմայի ուսուցման շրջանակներում առաջադրվում են որոշակի սկզբունքով ընտրված ներառարկայական և միջառարկայական կապեր իրականացնող, կիրառական նշանակություն ունեցող հետաքրքրաշարժ խնդիրներ: Տրվում են դրանց լուծման արդյունավետ մեթոդներ: Առաջադիր խնդիրները տարիներ շարունակ փորձարկվել են մեր դասավանդման գործընթացում:

Կոմբինատորիկայի տարրերի ուսուցման գործընթացում կիրառվել են համագործակցային ուսուցան, մաթեմատիկական մոդելավորման, գրաֆային մոդելավորման, կոդավորման, միջառարկայական և ներառարկայական կապերը խթանող մեթոդներ:

Հանրակրթական դպրոցում կոնկրետ խնդիրների և մեթոդների առաջադրմամբ կոմբինատորիկայի տարրերի ուսուցումը նպաստում է  ուսումնական նյութի առավել խորը գիտակցմանը և ըմբռնմանը:

Հղումներ

Proekt gosudarstvennyh predmetnyh standartov i primernyh programm obshchego obrazovaniya. Matematika. (Project of state subject standards and exemplary programs of general education. Mathematics). (2020). https://escs.am/files/e89eb82cb0b8f91d9f76f46e43133829.pdf

Brodskij YA. (2004). Ob izuchenii elementov kombinatoriki, veroyatnosti, statistiki v shkole (On studying the elements of combinatorics, probability, statistics at school). Matematika, 31, 2–8.

Varga T. (1978). Ploskost' i prostranstvo. Derev'ya i grafy. Kombinatorika i veroyatnost' (Plane and space. Trees and graphs. Combinatorics and probability). Moskskva, Pedagogika.

Vilenkin N. YA., Vilenkin A. N., Vilenkin P. A. (2006). Kombinatorika (Kombinatorika). Moskva FIMA, MCNMO.

SHibasov L. P., SHibasova Z. F. (2008). Za stranicami uchebnika matematiki: mat. analiz. Teoriya veroyatnostej: posobie dlya uchashchihsya 10-11 kl (Behind the pages of a mathematics textbook: mother. analysis. Probability theory: a manual for students of grades 10-11). Moskva, Prosveshchenie.

Ներբեռնումներ

Հրապարակված

2024-04-26

Թողարկում

Բաժին

Articles