ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960-80-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i46.135Հիմնաբառեր-:
այլախոհություն, հողային պահանջատիրություն, Հայոց ցեղասպանություն, անկախության վերականգնում, «Ազգային Միացյալ կուսակցություն», «Հայ երիտասարդական միություն», «Շանթ», Հայաստանի հելսինկյան խումբՎերացական
20-րդ դարի 1960-ական թվականներին ԽՍՀՄ-ում սկիզբ առած այլախոհական շարժումները Խորհրդային Հայաստանում ունեցան երեք առաջնային գաղափարախոսական ուղղություն։ Խորհրդային Հայաստանում այլախոհությունը դրսևորվում էր հիմնականում ազգային հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանության հիշատակումը, Ղարաբաղը և Նախիջևանը հայրենիքին վերամիավորելու պահանջները, հայոց լեզվի պահպանումը, Հայաստանի անկախության վերականգնումը և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Խորհրդային Հայաստանում ստեղծված գաղտնի խմբերի նպատակներն ու ծրագրերը կրում էին այդ շարժումների գաղափարական դրոշմը։ Սակայն Հայաստանի անկախության վերականգնման համար պայքարը, որը սկսվեց այլախոհության ժամանակաշրջանի սկզբում և տևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը, առանցքային նշանակություն ունեցավ այլախոհական պայքարի ընթացքում։
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել հայկական այլախոհության գաղափարախոսական ուղղությունները և դրանց դրսևորումները։
Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել հետազոտել և քննարկել Խորհրդային Հայաստանում հիմնադրված այլախոհական կազմակերպությունները, անհատական մոտեցումները, որոնք իրենց ծրագրերում և գործունեության ընթացքում ամբողջացրել են հայկական այլախոհության գաղափարական բոլոր ուղղությունները։
Հետազոտությունը կատարվել է պատմական, պատմահամեմատական մեթոդների միջոցով։ Իրականացվել է պետական և անձնական արխիվային նյութերի, հարցազրույցների, հուշագրությունների վերլուծություն։
Հիմնավորվել է, որ Խորհրդային Հայաստանում այլախոհական դրսևորումները ունեին երեք առանցքային գաղափարական ուղղություն, որոնք տարբեր շրջափուլերում ունեցել են տարբեր առաջնահերթություններ։
Եզրակացությունն այն է, որ թեև, այլախոհական շարժումը դրսևորվում էր երեք կարևոր, անկյունաքարային գաղափարախոսություների շուրջ, այդուհանդերձ, առաջնային դեր ու նշանակություն ուներ Հայաստանի անկախության վերականգման համար մղվող պայքարը։
Հղումներ
Hayoc Patmutyun (2016). (Armenian History), Hator IV, girk erkrord Yerevan. Volume IV, Book Two, (in Armenian).
Harutyunyan, Sh. (2023). Aylakhohakan sharjman arajacman nakhadryalnery Khorhrdayin Hayastanum 1950-60-akan tt. (The prerequisites of the dissident movement in Soviet Armenia 1950-70ss), Erevan. (in Armenian).
Harutyunyan, V. (2014). Aylakhohutyuny Khorhrdayin Hayastanum (Dissent in Soviet Armenia), Yervan. (in Armenian).
Harutyunyan, V. (2022). Qaghbantarkyali patmutyun (Story of a political prisoner), Yerevan․ (in Armenian).
Hayrikean, P. (2016). Im bantayin husherits’ (From my prison memoirs), Girk’ A 1965-1973, Yrevan, AIM. (in Armenian).
Unikal'nye memuary SHagena Arutyunyana (1-e izd.) (A unique memoir of Shahen Harutyunyan). (bez daty). Sozdanie i organizaciya MOT.
Aleksaeva, L. (2012). Istoria inakomisliya v SSSR: noveshiy period (History of dissent in the USSR: the newest period). Moskva. (in Russian).
Bobkov, F. (2021). Kak gotovili predateley (How traitors were prepared). Nachalnik politechiskoy kontrrazvedki cvidetelstvuet…, Rodina, Moskva. (in Russian).
Hayastani azgayin arkh’iv (National Archive of Armenia), (HAA), (In Armenian)
F․ 1191, c. 20, g. 2
F. 1191, c. 20, g. 4
F. 1191, c. 20, g. 6
F. 1191, c. 20, g. 8
F. 1191, c. 20, g. 2
F. 1191, c. 20, g. 23
F. 1191, c. 20, g. 19
F. 1191, c. 20, g. 20
F. 1191, c. 20, g. 26
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

