ԱՍԱՑԱԿԱՆ ԲԱՅԵՐԸ ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i43.13Հիմնաբառեր-:
ասացական բայեր, առաջնային իմաստ, մեջբերվող խոսք, խնդրառություն, երկարժույթ, կրկնասեռ բայեր, միջին հայերեն, ներգործական սեռ, իմաստային խումբ, բանավոր խոսքՎերացական
Նկատի ունենալով հայերենի քերականական համակարգում բայերի տեսակարար կշիռը, իմաստային բազմազանությունը, հաղորդակցական արժեքն ու կապակցական կարողությունները` հրատապ է դառնում բայերի իմաստային խմբավորումն ու բառիմաստային խմբերի կապակցական առանձնահատկությունների քննությունը, ինչը կնպաստի բառիմաստի և շարահյուսական-կապակցական փոխպայմանավորվածությունների բացահայտմանը:
Ներկայացվող հոդվածում նպատակ ենք հետապնդում ներկայացնել բայական բառապաշարում ամենաբազմանդամ խմբի` ասացական բայերի սահմանները, առանձնահատկությունները, դրսևորած կապակցական հնարավորությունները միջին հայերենում:
Միջին հայերենի ասացական բայերի քննությունը ցույց է տալիս, որ ասացական բայերի համար ընդհանուր է տեղեկատվություն հաղորդելու միասնական հատկանիշը: Նկատի ունենալով տեղեկատվություն հաղորդելու բնույթը՝ ասացական բայերի կազմում առանձնացվում են հետևյալ ենթախմբերը՝ խոսողության՝ ա)միագիծ և բ) փոխադարձ ուղղվածության ասացական բայեր: Քննվող խմբի բայերի մեջ կիրառման հաճախականությամբ աչքի է ընկնում ոճականորեն չեզոք ասել բայը՝ պայմանավորված վերջինիս բազմիմաստությամբ: Որպես կանոն, ասացական բայերը և ասացական բայերի նշանակությամբ գործածվող այլ բայերն (խոսքաշարային ասացականներ) ունեն կամ ձեռք են բերում երկու խնդիր առնելու հատկություն, որոնցից մեկը ենթադրվում և պահանջվում է սեռի քերականական կարգի թելադրանքով (ուղիղ խնդիր), մյուսը՝ բայիմաստի թելադրանքով (հանգման/հաղորդման խնդիր):
Հղումներ
Abegyan M. (1965). Teoriya armyanskogo yazyka (Theory of the Armenian language). Erevan։ EGU․
Agayan E. (1976). Tolkovyj slovar' sovremennogo armyanskogo yazyka (Explanatory dictionary of modern Armenian language). Erevan։ Armeniya․
Arakelyan V. (1958). Sintaksis armyanskogo yazyka (Syntax of the Armenian language). Erevan: GA․
Kazaryan R. S. (2000). Slovar' Grabarya (Dictionary of Grabar). Vol. 1, Erevan։ EGU․
Kazaryan R., Avetisyan O. (1987). Srednearmyanskij slovar (Middle Armenian dictionary). Erevan։ EGU․
Lekomceva M. I. (1971). K semanticheskim harakteristikam razgovornyh glagolov v kodekse Marnina (On the semantic characteristics of speaking verbs in the Marnin code). Raboty po znakovym sistemam V, 5(284), 437–462.
Marutyan A. (1997). O neskol'kih stilisticheskih koncepciyah (About several stylistic concepts). ZHurnal Erevanskogo universiteta, 3(93), 77-88.
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

