ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

##article.authors##

  • ԱՆՈՒՇ ՍՏԵՓԱՆՅԱՆ ASPU

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i45.101

Հիմնաբառեր-:

վարք, կարիերա, հաղորդակցում, նորարարություն, սոցիալական փոխազդեցություն, անձնային որակներ, հասարակություն, արժեքներ

Վերացական

Ժամանակակից հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացները ազդում են անձի կենսագործունեության ոլորտների վրա։ Դրանք առաջացնում են այնպիսի մարտահրավերներ, որոնք պահանջում են ժամանակակից և մրցակցային լուծումներ։ Նմանատիպ գործընթացներ են գլոբալիզացիան, թվայնացումը, սոցիալ-քաղաքական փոփոխությունները և այլն։ Վերջիններս առնչվում են նաև աշխատաշուկային և մասնագետներին ներկայացվող պահանջներին։ Հետևաբար, մասնագիտական գործունեության որակական բաղադրիչները ենթարկվել են փոփոխությունների վերը նշած գործընթացների ազդեցության արդյունքում։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ժամանակակից մասնագետների անձնային որակները, որոնք պայմանավորված են գլոբալիզացիայի և ինտեգրացիայի գործընթացներով՝ կապված մշակույթների, անհատականությունների, մտածելակերպերի և արժեքների բախման հետ։
Հետազոտությունն իրականացվել է սոցիալական փոխազդեցության ոլորտի 40 մասնագետի հետ (ուսուցիչներ, դասախոսներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ)։ Հոդվածում քննարկվում են հետազոտության արդյունքները, որոնցով բացահայտվել են արժեքային կողմնորոշումներ թե՛ դիրքորոշումների, թե՛ սոցիալական վարքի դիտարկման տեսանկյունից։ Բացի դրանից, մասնագետների անձնային առանձնահատկությունների քննարկման արդյունքում հայտնաբերվել է հաղորդկացման բարձր մակարդակ և նորարարությունների նկատմամբ ոչ ճկուն մոտեցման առկայություն։

Հղումներ

Schwartz, S. H. (2003). Universals in the content and structure of values: theoretical advances and empirical tests in 20 countries. Advances in Experimental Social Psychology, 25(65).

Smith, P. B., & Schwartz S. H. (1997). Values. Handbook of Cross-Cultural Psychology (Vol. 3). Boston, MA: Allyn and Bacon.

Bogdan N.N., Mogilyovkin E.A. (2003). Tekhnologiya kar'ery(Career Technology). Vladivostok, Rossiya: Izd-vo VGUES.

Zajcev V.P. (1981). Variant psihologicheskogo testa Mini-Mult(A variant of the psychological test Mini-Mult). Psihologicheskij ZHurnal, 3.

Karandashev V.N. (2004). Metodika SHvarca dlya izucheniya lichnosti(Schwartz's methodology for studying personality). Sankt-Peterburg: RECH'.

Rajgorodskij D.YA. (2001). Prakticheskaya psihodiagnostika(Practical psychodiagnostics). Samara: Izdatel'skij dom «BAHRAH-M».

Savchenko I.V. (2008). Informacionnoe obshchestvo ili obshchestvo znanij(Information Society or Knowledge Society).Sovremennye naukoemkie tekhnologii. Moskva: Izdatel'skij dom “Akademiya Estestvoznaniya.”

Ներբեռնումներ

Հրապարակված

2023-09-13

Թողարկում

Բաժին

Articles