ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

##article.authors##

  • ՔՐԻՍՏԻՆԵ ՏԱՆԱՋՅԱՆ ՀՊՄՀ
  • ԼՈՒՍԻՆԵ ՏԱՆԱՋՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v2i45.100

Հիմնաբառեր-:

շախմատ,, շախմատային նվաճումներ և հաղթանակներ, ուսումնական գործընթաց, ուսումնական մոտիվացիա, ուսումնական առաջադիմություն

Վերացական

Հոդվածի նպատակն է բացահայտել շախմատային նվաճումների դերը ուսումնական գործընթացում և սովորողների մոտիվացիայի բարձրացման գործում:
Ուսումնասիրությունն իրականացվել է ստանդարտացված հարցման (122) և փորձագետների հարցազրույցների (15) մեթոդներով: Հարցումները ցույց են տվել, որ շախմատում հաջողության հասած դպրոցական տղաների մեծամասնության համար նրանց առաջադիմությունը (58,1%) փոխվել է շախմատ խաղալու արդյունքում: Նույն պատկերն է աղջիկների դեպքում։ Մեծամասնության՝ 59,1%-ի ցուցանիշը փոխվել է շախմատ խաղալու արդյունքում:
Կախված շախմատային հաջողության ազդեցությանից 7-12 տարեկան սովորողների մեծամասնության մոտ նկատելի է կրթական առաջադիմության դրական փոփոխություն:
Շախմատային հաջողությունը հիմնականում երեխային դրդում է սովորել հիմնականում մաթեմատիկա, մայրենի և օտար լեզուներ, իսկ մյուս առարկաները որոշ չափով, կարծես թե, դուրս են մնում երեխաների հետաքրքրությունների շրջանակից։
Հաղթանակների շնորհիվ սովորողները մոտիվացված են առաջինը լինել ուսման, սպորտի և ցանկացած գործունեության մեջ։
Ամփոփելով արդյունքները՝ պարզ դարձավ, որ շախմատային հաջողությունը դրական է ազդում երեխայի ուսումնական առաջադիմության վրա և դրդում երեխային ակտիվ ընդգրկվելու ուսումնական գործընթացում։ Համեմատելով ծնողների և փորձագետների հետ կատարած ուսումնասիրության արդյունքները, կարող ենք արձանագրել, որ և՛ ծնողները, և՛ փորձագետները շեշտում են շախմատային կրթության դերը երեխայի ուսումնական առաջադիմության մեջ՝ ընդգծելով սպորտային հաղթանակները՝ որպես դաստիարակչական մոտիվացիայի խթանման և բարձրացման միջոց: Սպորտային մրցաշարերում հաճախակի հաղթանակները խթանում են ոչ միայն կրթական ոլորտում հաջողությունների հասնելու, այլև մասնակցելու առարկայական օլիմպիադաների:

Հղումներ

Dvoreckij M., YUsupov A. (2009). Tekhnika v shahmatnoj igre (Technique in chess). Har'kov.

Burgoyne a. P., Sala G., Gobet F., Macnamara B. N., Campitelli G., Hambrick D. Z. (2016). The relationship between cognitive ability and chess skill: a comprehensive meta-analysis. Intelligence, 59, 72–83. DOI: https://doi.org/10.1016/j.intell.2016.08.002

Jerrim J., Macmillan L., Micklewright J., Sawtell M., Wiggins M. (2016). Chess in Schools. Evaluation Report and Executive Summary. Education Endowment Foundation. https://educationendowmentfoundation.org.uk/public/files/Projects/Evaluation_Reports/EEF_Project_Report_Chess_in_Schools.pdf

Tanajyan K., Melkonyan N., Movsisyan S. (2021). Chess as a Social Value. Main Issues of Pedagogy and Psychology, 19(1), 32–37. https://doi.org/10.24234/miopap.v19i1.390 DOI: https://doi.org/10.24234/miopap.v19i1.390

Peter G., Mirko W., Julia Sch. (2016). Achievement motive and sport participation. Psychology of Sport and Exercise, 27, 93–100. https://doi.org/10.1016/j.psychsport.2016.08.007 DOI: https://doi.org/10.1016/j.psychsport.2016.08.007

Mirzakhanyan R., Gevorgyan S., Sargsyan V., et al. (2017). Analysis of the Efficiency of Teaching Chess in Schools. Sociology Study, 7(1), 36–42. https://doi.org/10.17265/2159-5526/2017.01.006 DOI: https://doi.org/10.17265/2159-5526/2017.01.006

Sala G, Foley JP, Gobet F. (2017). The Effects of Chess Instruction on Pupils’ Cognitive and Academic Skills: State of the Art and Theoretical Challenges. Frontiers in Psychology, 8(238). https://doi.org/10.3389/fpsyg.2017.00238 DOI: https://doi.org/10.3389/fpsyg.2017.00238

Trinchero, R., Sala, G. (2016). Chess training and mathematical problem-solving: the role of teaching heuristics in transfer of learning. Eurasia Journal of Mathematics, Science & Technology Education, 12(3), 655–668. DOI: https://doi.org/10.12973/eurasia.2016.1255a

Ներբեռնումներ

Հրապարակված

2023-09-13

Թողարկում

Բաժին

Articles