ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՄԻԱԿԱՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

##article.authors##

  • ՎԱՀԱԳՆ ԾԻՐՈՒՆՅԱՆ ASPU
  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴՈՆՑ
  • ԺԱՆ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ

DOI-:

https://doi.org/10.24234/scientific.v1i43.11

Հիմնաբառեր-:

քիմիայի խնդիրներ, , տրամաբանական մտածողություն, եռանկյունների նմանություն, միջառարկայական կապեր, ստեղծագործական մտածողություն, , հանրահաշվական հավասարումներ, պատիկություն

Վերացական

 Քիմիայի դասավանդման և սովորողների կողմից առարկայի յուրացման գործընթացում շեշտադրվում են արդիական մոտեցումների, մեթոդների, հնարքների կիրառումը, ինչը հնարավորություն է տալիս սովորողներին տիրապետելու նոր գիտելիքի: Համադրելով դրանք միջառարկայական կապերում՝ քիմիական խնդիրներ լուծելիս ցույց են տրված ինչպես երկրաչափությունից հայտնի եռանկյունների նմանության հայտանիշի, այնպես էլ մաթեմատիկական և տրամաբանական մտածողության կիրառման հնարավորությունները բարդ հավասարումների լուծման գործընթացում։ Քիմիայի «Լուծույթներ» բաժնից խնդրի լուծման օրինակով գրաֆիկորեն բացատրված է եռանկյունների նմանության մեթոդի կիրառումը և ներկայացված է հաշվարկային բանաձևը։ Նմանատիպ խնդրի լուծման օրնակով որոշվում է լուծույթներում ջերմաստիճանի նվազման հետևանքով նստվածքում առաջացած աղի զանգվածը։ Այստեղ նկատված քիմիական օրինաչափությունները համընկնում են մաթեմատիկայից հայտնի եռանկյունների նմանության հատկությունների հետ, որն իր հերթին հնարավորություն է ընձեռում խնդիրը լուծել մաթեմատիկայի տարրերի կիրառմամբ։ Բացի այդ, մեկ այլ քիմիական խնդրի լուծումը հանգեցնում է երրորդ կարգի հավասարման, որի հնարավոր լուծումները հիմնված են տրամաբանական մտածողության և մաթեմատիկայի իմացության դպրոցական մակարդակի վրա։ Ակնհայտ է, որ դպրոցական գիտելիքը բավարար չէ նմանատիպ հավասարումների լուծումները գտնելու համար։ Սակայն պետք չէ մոռանալ, որ քիմիական խնդիրներում հաճախ որոնելի մեծությունները կարող են ընդունել միայն ընդհատ (դիսկրետ) արժեքներ, ինչը թույլ է տալիս հավասարումներին տալ ոչ ստանդարտ լուծումներ՝ խնդիրը վերածելով պատիկության կամ բաժանելության վերաբերյալ խնդրի։

Ներկայացված են քիմիայի խնդիրների լուծումների օրինակներ՝ առանց լուծման քիմիական բաղադրիչի։ Ինքնատիպ լուծումներն ընդլայնում են մտածական հատկանիշների կիրառման և ստեղծագործ մտքի զարգացման հնարավորությունները։

Հղումներ

Atanesyan L. S., Botuzov V. F., Kadoncev S. B., Poznyak E.G., YUdina I. YA. (2013). Geometriya 9. (Geometry 9). Erevan. Zangak-97:

Bloom, B.S. (1956). Taxonomy of educational objectives: The classification of educational goals: Handbook I, New York։ Longman.

Svitanko I.V., Kisin V.V., CHuranov S.S. (2012). Standartnye algoritmy resheniya nestandartnyh himicheskih zadach. (Standard algorithms for solving non-standard chemical problems). Uchebnoe posobie po naznacheniyu k olimpiadam k olimpiadam himikov, Moskva.

Ներբեռնումներ

Հրապարակված

2022-08-24

Թողարկում

Բաժին

Articles