Խ.ԱԲՈՎՅԱՆԻ «ՆԱԽԱՇԱՎԻՂ» ԴԱՍԱԳՐՔԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/scientific.v1i43.10Հիմնաբառեր-:
հնչական մեթոդ, դիդակտիկա, զննականություն, գիտակցականության սկզբունք, տրամաբանություն, հոգեբանական սկզբունք, գործնականությունՎերացական
Հոդվածում քննել ենք Խ.Աբովյանի «Նախաշավիղ» դպրոցական դասագրքի դերը հայ դպրոցում ու մանկավարժության մեջ: Աբովյանը դպրոց ներմուծեց աշխարհիկ բովանդակությամբ, ժողովրդական լեզվով դասագիրք՝ ընդօրինակման և բովանդակության շարադրման համար առաջադիր նյութերով, քերականական վարժություններով, կանոններով, որոնք սերտորեն կապված են ընթերցանության, գրելու, կարդալու բնագրերի հետ: Ի տարբերություն նախորդների՝ Աբովյանը առաջադրում է կազմել մարդասիրական գաղափարներով ձեռնարկներ՝ առավելապես հիմնված մայրենի լեզվի ուսուցման և գրաճանաչության հնչական մեթոդի կիրառման վրա: Հեղինակն այս համատեքստում մշակում է մեթոդական, դիդակտիկական, հոգեբանական, մանկավարժական նոր համակարգ՝ առաջնայինը համարելով դասի ընդհանուր և ակնհայտ նպատակի որոշակիությունը, մեթոդի՝ իրավիճակին համարժեք ընտրությունը, ուսուցման սկզբունքները, դասի բովանդակությունը: Ժամանակակից պահանջներից ելնելով՝ առաջնահերթ են մեծ լուսավորչի առաջադիր դրույթները, դիդակտիկայի հարցերին նվիրված մեկնաբանությունները՝ կարևորելով զննականության սկզբունքը, քանի որ երեխայի տեսածը, շոշափածը բովանդակություն են հաղորդում սովորած բառերին և հասկացություններին: Բացի դրանից, Աբովյանը կարևորում է նաև գիտակցականության սկզբունքը և երեխաների ինքնուրույն մտածելու կարողությունը, որը, ի դեպ, ուղղակիորեն կապվում է ինչպես տրամաբանության, այնպես էլ հոգեկան գործընթացների ակտիվացման հետ:
Մեր նպատակն է ուսուցման առաջնահերթությունների մեջ մուծել Խ. Աբովյանի առաջադիր մանկավարժական դիդակտիկական սկզբունքնեը և կիրառել արդի կրթական համակարգում: Դրանք կնպաստեն դասագործընթացում նյութի դյուրին յուրացմանը և ուսուցչի կողմից մեթոդական հնարների ճշգրիտ գործադրմանը:
Հղումներ
Abovyan H. (1940). Pahshavih. (Nakhashavigh). Ot novichka k obrazovaniyu, Fotoportret, S predisloviem i predisloviyami Rubena Zaryana, Gosudarstvennoe izdatel'stvo Armyanskoj SSR, Erevan: Erevan. Fotoimitaciya.
Abovyan H. (1950). Polnoe sobranie stran․ (Complete work collection). Vol. 5, Erevan: GA SSSR M. posle Abegyana pisatel' in-t․
Ter-Grigoryan A. E. (2007). Pedagogicheskie portrety․(Pedagogical observations). kniga B. Erevan. Edit Print:
Ներբեռնումներ
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

